Դերասանը չի մասնակցել Համազգային թատրոնի տնօրենի մրցույթին. Տնից 2 ատրճանակ և այլ իրեր էին գողացել

Դերասանը չի մասնակցել Համազգային թատրոնի տնօրենի մրցույթին. Տնից 2 ատրճանակ և այլ իրեր էին գողացել

PanARMENIAN.Net - Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանի բնակարանը թալանել են: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 29-ին ժամը 13:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում: Գողացել են դերասանի 2 ատրճանակները, տարել են նաև iPad և notebook տեսակի տեխնիկա, հայտնում է «Հայկական ժամանակը»:

«Բնակարանս հայտնաբերեցի շատ թափթփված վիճակում, ըստ երևույթին ոսկեղեն և գումար են փնտրել, բայց չեն գտել: Բնակարանս 8-րդ հարկում է, հարմարեցված բանալիով են կողպեքը բացել»,-ասել է Ստեփան Ղամբարյանը: Դերասանը հայտնել է, որ միանգամից դիմել է ոստիկանություն, մայիսի 30-ի առավոտյան էլ գնացել և մանրամասնորեն ներկայացրել է տեսածը, սակայն հույս չունի, թե կկարողանան գողոնը հետ վերադարձնել:

Դերասան Ստեփան Ղամբարյանն պետք է մասնակցեր Համազգային թատրոնի տնօրենի մրցույթին: Համազգայինի տնօրենն արդեն ընտրվել է՝ պաշտոնն այսուհետև կզբաղեցնի թատրոնի դերասան, տնօրենի ԺՊ Արման Նավասարդյանը:

Ստեփան Ղամբարյանը նշել է, որ թատրոնի առաջխաղացման համար տարբերություն չկար՝ ինքը կլիներ, թե՝ Արման Նավասարդյանը: «Ես ու Արմանը 25 տարվա ընկերներ ենք, մեզ համար իսկապես նշանակություն չուներ, թե որ մեկս կընտրվի, ես չկարողացա մասնակցել, բայց անչափ ուրախ եմ, որ նա է ընտրվել: Այս 6 ամիսների ընթացքում Արմանն ապացուցեց, որ ինքն իսկապես արժանի թեկնածու է»,-ասել է դերասանը:

Մշակույթի նախարարությունում կայացել է «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը։ Հաղթել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դերասան Արման Նավասարդյանը։

2018 թ. դեկտեմբերին թատրոնի դերասանները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը։ Դեկտեմբերի 12-ին նա հրաժարական տվեց։ Դրանից հետո թատրոնի դերասան Արման Նավասարդյանը նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբայնի հրամանով վեց ամիս ժամանակով նշանակվել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---