ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոնկրետ առաջարկներ են արել ԼՂ կարգավորման հաջորդ քայլերի մասով

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոնկրետ առաջարկներ են արել  ԼՂ կարգավորման  հաջորդ քայլերի մասով

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը,մայիսի 27-ից 30-ը տարածաշրջան կատարած այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ:

Նշվել է, որ այցի հիմնական նպատակը շփման գծում և միջազգային սահմանին իրավիճակի զարգացման գնահատումն էր, ինչպես նաև մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի, ապա և Մոսկվայում ապրիլի 15-ին համապատասխանաբար արտգործնախարարների հետ ունեցած քննարկումների շարունակումն էր», - ասված է հայտարարությունում:

«Կողմերի խնդրանքով համանախագահները կոնկրետ առաջարկներ են ներկայացրել կարգավորման գործընթացի հաջորդ քայլերի, այդ թվում և հումանիտար ու անվտանգության միջոցների վերաբերյալ: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ընդունել են համանախագահների առաջարկը՝ առաջիկայում իրենց հովանու ներքո հանդիպելու վերաբերյալ, և պատշաճ ժամկետներում այս մասին մանրամասներ կհրապարակեն», - ասվում է համանախագահների հայտարարության մեջ:

Համանախագահները նաև խորը մտահոգություն են հայտնել վերջին զոհերի կապակցությամբ և կողմերին կոչ են արել հնարավորինս զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրավիճակի հետագա լարումից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---