Մ19 ԵԱ եզրափակչում ՀՀ-ն Պորտուգալիայի, Իտալիայի և Իսպանիայի հետ նույն խմբում է

Մ19 ԵԱ եզրափակչում ՀՀ-ն Պորտուգալիայի, Իտալիայի և Իսպանիայի հետ նույն խմբում է

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը։

Վիճակահանությանը մասնակցել են Հայաստանի հավաքականի անդամներ Հենրիխ Մխիթարյանը և Մարկոս Պիզելին։

Եզրափակիչ փուլի մասնակից 8 հավաքականները բաժանվել են 2 խմբի: Ա խմբում են ընդգրկվել Հայաստանի, Պորտուգալիայի, Իտալիայի և Իսպանիայի հավաքականները:

Բ խմբում են ընդգրկվել Չեխիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Ֆրանսիայի հավաքականները:

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա հուլիսի 14- 27-ը: Մ19 Եվրոպայի գործող չեմպիոնը Պորտուգալիան է, որը 2018-ի եզրափակչում հաղթել է իտալացիներին 4:3 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---