«Ձեր արարքը հերոսական է, հպարտ եմ, որ նման բնակիչ ունենք». Ամստերդամի քաղաքապետն այցելել է Դալուզյանին

«Ձեր արարքը հերոսական է, հպարտ եմ, որ նման բնակիչ ունենք». Ամստերդամի քաղաքապետն այցելել է  Դալուզյանին

PanARMENIAN.Net - Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Ֆեմք Հալսեմայի գլխավորությամբ այցելել է հոսպիտալ՝ երախտագիտություն հայտնելու հայ ծանրամարտի Մել Դալուզյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատերեր Արթուր Մինասյանը:

«Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը Ձեզ պես բնակիչ ունի։ Քաղաքացիական բարձր գիտակցությունն օրինականության և համերաշխ, անվտանգ ու բոլորի համար հարմարավետ միջավայրի գրավականն է։ Երախտապարտ եմ զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով աջակցել Ձեզ»,- մասնավորապես ասել է քաղաքապետը Դալուզյանին:

Օգտատերը հայտնել է նաև, որ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, իրավապահները քննում են միջադեպը։

Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանը, Ամստերդամում վնասազերծել է դանակներով զինված երկու անձի, որոնք փորձել էին կողոպուտ կատարել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---