ՊՆ-ում հյուրընկալվել են զինվորականների, զոհված հերոսների երեխաները31 մայիսի 2019 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ մայիսի 31-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական միջոցառում: Պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել էին զինվորականների երեխաները, հայրենիքի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված հերոսների ընտանիքների անդամներն ու նրանց փոքրիկները: Տոնական օրն առավել հիշարժան է դարձել ՊՆ վարչական համալիրի տարածքում խորհրդանշական` «Ընտանիք» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա է գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ընտանիքի ծնողներին ու երեխային խորհրդանշող` Երեք խաչերից բաղկացած հուշարձանը բացել են 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը` Համեստ Ներսիսյանը, լեգենդար զորահրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի թոռնիկը` Հովհաննեսը և քանդակագործը` Վարազդատ Համբարձումյանը: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա |