Apple-ը մտադիր է հրաժարվել iTunes-ից

Apple-ը մտադիր է հրաժարվել iTunes-ից

PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է լիովին հրաժարվել iTunes-ից: Մեդիափլեյերը կփոխարինվի 3 առանձին հավելվածով՝ Music, TV և Podcasts, գրում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով:

Ըստ գործակալության, ընկերության ղեկավար Թիմ Քուկը կհայտարարի փոփոխությունների մասին հունիսի 3-ին WWDC 2019 խորհրդաժողովում: Ակնկալվում է, որ թարմացումը տեղի կունենա Mac-ի համար նոր օպերացիոն համակարգի՝ macOS 10.15-ի թողարկմանը զուգահեռ:

Բացի այդ, ընկերությունը մտադիր է թարմացումներ ներկայացնել մի շարք այլ հավելվածների համար: Նաև նախատեսվում է միավորել Find my iPhone-ն ու Find My Friends-ը մեկ հավելվածի մեջ:

Այն մասին, որ Apple-ը մտադիր է փակել iTunes-ը հայտնի դարձավ 2017-ին: Նշվում էր, որ որոշումը կապված էր Spotify, Apple Music-ի պահանջարկի աճի հետ՝ Apple խանութում երաժշտական կոմպոզիցիաների վաճառքի անկման ֆոնին:

Apple-ի iTunes-ը մշակվել է 2001-ին: Այն համատեղելի է iPod, iPhone, iPad և Apple TV բոլոր մոդելների հետ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---