ՄԻՊ. Մեր խնդիրն է ապահովել երեխաների առողջ և անհոգ մանկությունը

ՄԻՊ. Մեր խնդիրն է ապահովել երեխաների առողջ և անհոգ մանկությունը

PanARMENIAN.Net - Մանկական երջանկության համար անփոխարինելի են ծնողական սերն ու ջերմությունը, հոգատար ընտանիքում ապրելն ու մեծանալը: Այդ մասին ասվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հղած ուղերձոմ: Նա հավելել է նաև, որ մեծահասակների խնդիրն է ապահովել երեխաների առողջ, անհոգ և երջանիկ մանկությունը:

«Սիրելի՛ երեխաներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Այսօր մենք ոչ միայն նշում ենք երեխաների պաշտպանության միջազգային օրը, այլ նաև ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր պարտավորվածությունն ապահովելու յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի սկզբունքը և պաշտպանելու նրանց իրավունքները:

Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան: Մանկական երջանկության համար անփոխարինելի են ծնողական սերն ու ջերմությունը, հոգատար ընտանիքում ապրելն ու մեծանալը: Այս հիմնարար արժեքների համար անհրաժշտ է ապահովել պայմաններ, որպեսզի երեխան մեծանա առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում»,-ասվում է ուղերձում

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---