Աննա Հակոբյան. Սելեկտիվ աբորտները պետք է մերժի ամբողջ հանրությունը

Աննա Հակոբյան. Սելեկտիվ աբորտները պետք է մերժի ամբողջ հանրությունը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել հունիսի 1-ի կապակցությամբ։

«Մեր հասարակությունում չպետք է գրանցվեն երեխայի նկատմամբ բռնություններ, իսկ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները մերժեն հասարակության բոլոր շերտերը: Ցավոք, այս խնդիրների առումով մենք դեռևս ունենք բավական անելիքներ: Հայաստանում թեպետ քչացել, սակայն շարունակում է խնդրահարույց մնալ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, իսկ Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության համաձայն՝ 1-14 տարեկան տասը երեխայից յոթը հետազոտությանը նախորդող 30 օրերի ընթացքում ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական պատժի: Սրանք բավական լուրջ մտահոգություն պարունակող վիճակագրական փաստեր են, որոնց առնչությամբ պետք է աշխատենք ու փոխենք իրականությունը՝ այն դարձնելով ավելի պայծառ, ավելի դրական ու ավելի արժանապատիվ», - ասել է Հակոբյանը:

Հակոբյանը շնորհավորելով տոնի առթիվ` անամպ երկինք ու անհոգ մանկություն է մաղթել փոքրիկմներին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---