Նախագահի նստավայրի բակում երեխաների համար տոնական միջոցառում է

Նախագահի նստավայրի բակում երեխաների համար տոնական միջոցառում է

PanARMENIAN.Net - Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր Հանրապետության նախագահի նստավայրի բակում փոքրիկներին նվիրված տոնական միջոցառում է կազմակերպվել:

Տոնական օրը մեկնարկել է հատուկ համերգով, ինչին հաջորդել է ուրախ երգն ու պարը: Փոքրիկների համար կազմակերվել էին ժամանցային և ուսուցողական խաղեր: Նրանք հնարավորություն են ունեցել նաև դիտել սիրելի հեքիաթների բեմականացումները՝ Մանկապատանեկան թատրոնի սաների կատարմամբ:

Միջոցառումը կազմակերպվել է Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---