Սոցապի 6 աշխատակից մեղադրվում է գործուղման բենզինն ու գումարը հափշտակելու մեջ 3 հունիսի 2019 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) բացահայտված՝ բենզինի և գործուղման ծախսերի հատուցման գումարների հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 6 աշխատակցի: ՀՀ գլխավոր դատախազությունում 2018-ի հոկտեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե: Նախաքննությամբ պարզվել է, որ 2014-ի հունվարից 2017-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ ՍԱՊԾ աշխատակիցների կողմից ծառայության տարբեր տարածքային բաժիններ երթևեկելու և գործուղման մեկնելու համար ծառայողական ավտոմեքենաները վառելիքով ապահովելու նպատակով ներկայացված զեկուցագրերի, երթևեկելու թույլտվություն տալու բանավոր դիմումների հիման վրա Ծառայության պետի և աշխատակազմի ղեկավարի կողմից արձակվել են համապատասխան հրամաններ: Դրանց հիման վրա հատկացվել է ընդհանուր 9307 լիտր բենզին: Սակայն նախաքննությամբ պարզվել է, որ Ծառայության աշխատակիցներն իրականում գործուղումների չեն մեկնել և շահադիտական դրդումներով խարդախությամբ հափշտակել են հատկացված բենզինը՝ պետությանը պատճառելով ընդհանուր 3.567 մլն դրամի առանձնապես խոշոր չափի վնաս: Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, որ աշխատակիցների կողմից Ծառայության աշխատակազմ են ներկայացվել համապատասխան տարածքային բաժիններ գործուղված լինելու հանգամանքը հավաստող՝ տարածքային բաժինների պետերի ստորագրությամբ և կնիքով հաստատված պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ գործուղման վկայականներ: Դրանց հիման վրա խաբեությամբ հափշտակվել է ընդհանուր՝ 636,400 դրամ գումար: Բավարար ապացույցների հիման վրա տարածքային բաժիններ գործուղման և երթևեկի համար հատկացված բենզինի և գործուղման ծախսերի հատուցման գումարների հափշտակության համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 6 աշխատակցի (տեղեկատվական տեխնոլոգյաների և ռիսկերի կառավարման վարչության պետ, տնտեսական բաժնի պետ, 2 գլխավոր մասնագետ, պարետ, խորհրդատու) մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ, 2-րդ, 314-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին մասով: Արձանագրված խախտումներով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |