«Զվարթնոցի» հին շենքը կպահպանվի, իսկ «Շիրակ» օդանավակայանը՝ կվերանորոգվի

«Զվարթնոցի» հին շենքը կպահպանվի,  իսկ «Շիրակ» օդանավակայանը՝ կվերանորոգվի

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին «Կորպորասիոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովին ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը հայտնել է, որ աշխատանքներ են տանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման ուղղությամբ:

Նա նշել է, որ ընկերությունը պատրաստ է սկսել նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման աշխատանքները:

«Մենք սկսել ենք գործակցություն ճարտարապետների հետ և գրեթե պատրաստ ենք սկսել վերանորոգման աշխատանքները»,- ասել է Էռնեկյանը:

Նա նաև ուրախություն է հայտնել նոր կառավարության հետ ամուր գործակցության համար:

«Վերանայելու ենք մեր նոր նախագծերը, որ ունենք Հայաստանում, և նոր ծրագրեր ենք ձեռնարկելու: Նոր կառավարության հետ աշխատելու ենք, որպեսզի սահմանենք նոր ներդրումների համար առաջնահերթությունները»,- ասել է Էռնեկյանը:

Արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը օդանավակայանների և բեռնային համալիրների կոնցեսիոներ է Եվրոպայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 50 օդանավակայանում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---