Խաչանովը՝ «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակչում և աշխարահի լավագույն թենիսիստների 10-յակում

Խաչանովը՝ «Ռոլան Գարոսի»  քառորդ եզրափակչում և աշխարահի լավագույն թենիսիստների 10-յակում

PanARMENIAN.Net - ՌԴ-ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության ՝ «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում Խաչանովը հաղթել է արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյին 7:5, 6:3, 3:6, 6:3 հաշվով:

Հաղթանակի շնորհիվ Կարեն Խաչանովը կընդգրկվի աշխարհի լավագույն թենիսիստների 10-յակում, հայտնում է championat.com-ը:

Խուան Մարտին Դել Պոտրոն աշխարհի 9-րդ ռակետն է:

«Սա այն է, հանուն ինչի ես աշխատում եմ՝ այս պահերով ապրելու համար: Երբ հաղթում ես այսպիսի խաղում, ուղղակի երջանիկ ես: Երջանիկ ես բոլոր գործադրված ջանքերի, կայացած հանդիպումների համար: Դու ուղղակի շնորհակալ ես թիմին և ընտանիքիդ»,-ասել է Խաչանովն իր հաղթանակի մասին:

«Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակչում Խաչանովը խաղալու է ավստրիացի Դոմինիկ Թիմի հետ:

Սա Խաչանովի առաջին մասնակցությունն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարին քառորդ եզրափակչում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---