Փաշինյան. 25-30 տարի երկիրը թալանողներն «ազգային արժեքների համար» մարդ են ծեծում 5 հունիսի 2019 - 12:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՅԴ ներկայացուցչի կողմից ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու միջադեպին: «Հիմա բանաձև կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել։ Եվ սա ասում են այն ուժերը, որոնք «ազգային արժեքների» համար 25-30 տարի երկիրը թալանել են։ Թալանելիս ազգային արժեքների մասին՝ ոչ մի խոսք», - ասել է Փաշինյանը: ՀՀ վարչապետի խոսքով՝ բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, պետք է մեկ առ մեկ պատասխանատվության ենթարկվեն։ «Իրենք թալանել են քաղաքացուն, թալանել են բանակը, թալանել են իրավապահ համակարգը, պետական բյուջեն, թալանել են ամեն ինչ։ Խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, ով ասում է, որ հանուն ազգային արժեքների, բռնության է ենթարկել ՀԱԿ ակտիվիստին։ Եթե այդպես է, երեկվա ակցիայից հետո իրավապահ մարմինները պետք է պարզեն՝ երկու հոգի որոշել են մա՞րդ ծեծել, ծեծել են, թե եղել է հանձնարարական, և դա կազմակերպված ակցիա է եղել։ Եթե դա կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի», - նշեց Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ինքն է ծեծել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |