Զեկույց. Մոտալուտ կլիմայական փոփոխություններն աղետի կհանգեցնեն

Զեկույց. Մոտալուտ կլիմայական փոփոխություններն աղետի կհանգեցնեն

PanARMENIAN.Net - Մարդկային քաղաքակրթությունն իր ժամանակակից տեսքով վերջին տասնամյակներն է ապրում: Այդ մասին ասվում է Ավստրալիայի Կլիմայի վերականգնման Breakthrough ազգային կենտրոնի Մելբուրնում հրապարակված զեկույցում:

Կլիմայական փոփոխությունները մեծածավալ աղետների կհանգեցնեն՝ կառավարությունների անգործության ֆոնին, ինչը կվերաճի սոցիալական և տնտեսական ճգնաժամի, գրում է Ferra.ru-ն:

2030-ին ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներն առավելագույն մեծությունների կհասնեն, քանի որ չեն ձեռնարկվում և մոտ ապագայում չեն ձեռնարկվելու հանածո վառելիքի այրման մակարդակի նվազեցման ուղղությամբ: Եթե կանխատեսումն իրականություն դառնա, ապա 2050-ին Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը 3 աստիճանով կբարձրանա նախաինդուստրիալ ցուցանիշների համեմատ, իսկ 2100-ին՝ 5 աստիճանով:

Մինչդեռ 4 աստիճանով բարձրացումն արդեն իսկ անհամատեղելի է գլոբալ հանրության գոյություն ունեցող հանրույթի հետ և կփլուզի էկոհամակարգերի մեծ մասը: 2 աստիճանի դեպքում արդեն կսկսվի վերաբնակեցում հարավային լայնություններից և «էկոփախստականների» քանակը կգերազանցի 1 միլիարդը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---