2019-ին ԵՄ-ն ՀՀ-ին €65 մլն-ով կաջակցի

2019-ին ԵՄ-ն ՀՀ-ին   €65 մլն-ով կաջակցի

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասել է, որ 2019 թվականին Եվրոպական միության կողմից ՀՀ-ին որպես աջակցություն կտարամադրվի €65 մլն:

Մնացականյանը հայտնել է, որ ընթացիկ տարում նախորդ տարվա համեմատ ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ծավալն աճել է։

«2019-ի համար ԵՄ աջակցության ծավալը նախատեսված է €40 մլն-ի չափով։ Նախատեսված է նաև լրացուցիչ €25 մլն-ի չափով ֆոնդ, այսինքն՝ ընդհանուր առմամբ մոտ €65 մլն-ի չափով աջակցություն ենք ունենալու ԵՄ կողմից», - ասել է ԱԳ նախարարը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---