ԱԳՆ. Ադրբեջանի՝ առանց նախազգուշացման զորավարժությունների հարցը դրված է ԵԱՀԿ-ում

ԱԳՆ. Ադրբեջանի՝ առանց նախազգուշացման զորավարժությունների հարցը դրված է ԵԱՀԿ-ում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում առանց նախազգուշացման անցկացվող զորավարժությունների հարցը բարձրացված է ԵԱՀԿ-ում: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է ԱԺ-ում:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի վարքն ու պահվածքն Արցախի հարցում ընդհանրապես նախարարության մշտական գերակա դիտարկման տակ է, և իրենք համապատասխան հայտարարություններ են անում, խնդիրները ներկայացնում երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով հանդիպումների ժամանակ, հայտնում է Yerkir.am-ը։

Մնացականյանի խոսքով՝ ԵԱՀԿ-ում կան մասնագիտական կառույցներ, որոնց առաջ էլ բարձրացվում են սպառազինությունների, ինչպես նաև զորավարժությունների մասին հարցերը, քանի որ այդ ամենի վերաբերյալ կան կանոններ, որոնք Ադրբեջանը չի հարգում։

Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 7-13-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում: Մարտական կրակով համատեղ մարտավարական «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունները կանցնեն ըստ երկրների միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրի:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որՀայկական կողմն ուշի ուշով հետևում է Նախիջևանում կայանալիք թուրք-ադրբեջանական զորավարժությունների նախապատրաստմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---