Բախտաձե. Վրաց ժողովուրդն արժանի է անդամակցել ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին 7 հունիսի 2019 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Անդամակցումը ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին վրաց ժողովրդի քաղաքակրթական ընտրությունն է՝ ժողովուրդն արժանի է դրան: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Սան Ֆրանցիսկոյում ընթացող հասարակական համաժողովում: «Մեր բնակչության 80%-ից ավելին կողմ է անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Դա քաղաքական ղեկավարության որոշումը չէ, նախաձեռնությունը բխում է ժողովրդից, ուստի ես միշտ ընդգծում եմ, որ անդամակցությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին վրաց ժողովրդի քաղաքակրթական ընտրությունն է: Վրաստանն արժանի է դրան»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Վարչապետը նշել է նաև, որ հասկանում է, որ անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կատարվի մեկ օրում, այն կախված է աշխարհաքաղաքական ենթատեքստից: Վրաստանի վարչապետը հունիսի 5-ից գտնվում է ԱՄՆ-ում: Գլխավոր նպատակն է ծանոթացնել խոշոր ամերիկյան կորպորացիաների ղեկավարներին Վրաստանի ներդրումային մթնոլորտին: Նա ԱՄՆ-ում կլինի մինչև հունիսի 14-ը: Նա նաև պաշտոնական բանակցություններ կունենա Վաշինգտոնում ԱՄՆ օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ: Վրաստանը փորձում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ դեռևս 1990-ականներից: 2008-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարվեց, որ Վրաստանն ու Ուկրաինան անպայման կդառնան դաշինքի անդամ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |