Պրահայի 14-րդ միջազգային Քվադրինալեն մեկնարկել է

Պրահայի 14-րդ միջազգային Քվադրինալեն մեկնարկել է

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ից Պրահայի 14-րդ միջազգային Քվադրինալեն բաց է համաշխարհային հանրության համար։ Քվադրինալեի 11 օրերի ընթացքում աշխարհի 79 երկրների շարքում ցուցադրվում է նաև Հայաստանը՝ միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ Արշակ Սարգսյանի «Ուտոպիական նորաձևություն» ժամանակակից ինստալյացիայով:

Նախագծի իրականացնողն է՝ «Էյվա» արվեստների հիﬓադրամը, աջակինցներ՝ ՀՀ մշակույթի նախարարություն (ներկայիս՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) և Հայաստանի ազգային պատկերասրահ։

Քվադրինալեի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հունիսի 5-ի երեկոյան՝ Պրահայի Ցուցահանդեսների պալատում (Prague Exhibition Grounds)։ Բացման ժամանակ ելույթով հանդես է եկել Չեխիայի մշակույթի նախարար՝ Ալենա Հանակովան և փառատոնի գլխավոր տնօրեն՝ Պավլա Պետրովան։

Հայաստանյան ցուցադրությունը՝ «Ուտոպիական նորաձևություն» ժամանակակից ինստալյացիան ներկայացված է Քվադրինալեի կողմից առաջադրված «Վերափոխում» թեմայի շրջանակներում։ «Ուտոպիական նորաձևություն» ժամանակակից ինստալյացիան մարդաբանական հետազոտություն է մարդ-հագուստ կապի մասին, ինչպես հագուստը կարող է ստեղծել հարություն (վերածնունդ)/ քոմյունիթի, այլ կերպ հագուստի միջոցով նայել մարդկության հեռավոր ապագան։ Հագուստը հանդիսանում է մի գործիք, որի միջոցով կանխատեսում ես մարդու ով լինելը կամ այն դերը, որ մարդը հանձն է առել վերցնել իր վրա, որն էլ շատ հաճախ սերտաճվելով իր հետ դառնում է մարդու էության անբաժան մի մասը։ Որտեղ հագուստն այլևս ոչ թե արտաքին հարդարանք է հանդիսանում, այլ մարդու տեսակի «իկոնա»։

Պրահայի Քվադրինալեն (Prague Quadrennial) հանդիսանում է աշխարհի խոշորագույն և իր ձևաչափի մեջ ամենաճանաչված արվեստի միջազգային փառատոնը, որն իր մեջ ներառում է ժամանակակից տարածական ձևավորումից, մինչև հագուստի, լուսային և ձայնային ձևավորում։ Այն կազմակերպվում է Չեխիայի մշակույթի նախարարության և Եվրոպական Միության կողﬕց և անցկացվում է 4 տարին ﬔկ անգամ իր շուրջը հավաքելով շուրջ 79 երկրի արվեստագետներին և 180,000 այցելու՝ 90 երկրից։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---