Վառելիքի ակցիզը կարող է բարձրանալ․ Պատգամավորները մտահոգվում են 7 հունիսի 2019 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության ներկայացրած՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է բարձրացնել ակցիզային հարկը 4%-ով՝ այդ թվում բենզինի, դիզվառելիքի, սեղմված գազի և նավթամթերքի համար։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը, դիմելով նախագծի հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին, նկատել է, որ վառելիքի վրա ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը վատ ուղերձ է հանրությանը։ «Կառավարությունը տարիներ առաջ հանդես եկավ սեղմված բնական գազն ակցիզով հարկելու վերաբերյալ առաջարկով, 1000 խմ-ի համար սահմանվեց 8300 դրամ, երեք տարի անց ասացին, որ այդ դրույքաչափն իր խնդիրը չի լուծում, և առաջարկվեց 25,000 դրամ 1000 խմ-ի դիմաց։ Մենք չենք ուզում այս պրակտիկան շարունակել և երկու-երեք տարի անց ստիպված լինենք մի քանի անգամ բարձրացնել դրույքաչափը, ինչն ավելի ցավոտ է, քանի որ միանգամից է բարձրացնում գները։ Դրա համար մենք առաջարկում ենք տարեկան և ավելի կանխատեսելի բարձրացում», - պատասխանել է Պողոսյանը։ Ի պատասխան Առաքելյանն ասել է, որ պետք է միշտ հիշել սոցիալական լարվածության վտանգների մասին։ Նա նորից պնդել է, որ այս դրույթը փոխվի, և վառելիքի ակցիզը չբարձրանա։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը մտահոգություն է հայտնել, որ վառելիքի ակցիզը բարձրացնելով, բարձրանալու է նաև տրանսպորտի գինը։ «Մեծանալու է ուղեվարձի բարձրացման հավանակությունը, բարձրանալու է գյուղատնտեսության տեխնիկայի շահագործման ծախսը։ Սա վնասելու է գյուղատնտեսության մրցունակությանը», - ասել է պատգամավորը՝ հավելելով, որ սա ազդելու է հասարակության լայն շերտերի վրա։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |