Զարեհ Սինանյանը՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար

Զարեհ Սինանյանը՝  Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար

PanARMENIAN.Net - Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կնշանակվի ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար, այս մասին հայտնել է Asbarez-ը։

Նշվում է, որ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ պաշտոնիից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Նրա նշանակման մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չկա։

Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքապետ դարձել է 2014-ին։ Նա ներգրավված է եղել Հայ դատի աշխատանքներում՝ աջակցելով Հայաստանի, Արցախի և Հայոց ցեղասպանության խնդիրները բարձրացնելու գործին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---