ՀՀ-ում իտալական կերամիկայի արտադրություն կհիմնվի

ՀՀ-ում  իտալական կերամիկայի արտադրություն կհիմնվի

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հունիսի 10-ին տեղի ունեցած Հայ-իտալական առաջին գործարար համաժողովում հայտարարել է, որ ՀՀ-ում իտալական կերամիկայի արտադրություն կհիմնվի:

Նախարարը նշել է, որ իտալական ընկերությունն արտադրական գործունեության համար սարքավորումներ է ներկրել, իսկ արտադրամասի ապագա աշխատակիցներին ուղարկել է Իտալիա՝ վերապատրաստման:

«Ընկերությունը 2-3 ամսվա ընթացքում կսկսի արտադրանք թողարկել և արտահանել»,- ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ այն մտադիր է ապրանքն արտահանել ԱՄՆ-ի և ԵՄ-ի շուկաներ:

Ավելի վաղ Երևանում մեկնարկել է առաջին Հայ-իտալական գործարար համաժողովը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---