Իրանի Մեջլիսը վավերացրել է ԵՏՄ հետ ԱԱԳ ստեղծելու համաձայնագիրը

Իրանի Մեջլիսը վավերացրել է ԵՏՄ հետ ԱԱԳ ստեղծելու համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Իրանի Մեջլիսը վավերացրել է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:

Վավերացման օգտին են քվեարկել պատգամավորներից 174–ը, դեմ` 4-ը, հայտնում է «Sputnik Արմենիան» IRNA իրանական գործակալության վրա հղումով։

Օրենսդրական մարմնի անդամ Ալդի Ակբար Քարիմին ասել է, որ համաձայնագիրն Իրանի համար մեծ հեռանկարներ է բացում։ Նրա խոսքով` ԵՏՄ-ի հետ համագործակցությունը կարող է նախադեպ դառնալ, որպեսզի Իրանն Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնի։ Նրա կարծիքով` այդ համաձայնագրի շնորհիվ Իրանում օտարերկրյա նոր ներդրումներ կլինեն ու աշխատատեղեր կբացվեն։

Համաձայնագիրը կձևավորի ԵՏՄ–ի ու Իրանի առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնս մոտեցված կլինեն Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին։ Կնքված փաստաթուղթը Իրանի ու ԵՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է։

Եվրասիական տնտեսական միության երկրների ու Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը կնքվել է 2018 թվականի մայիսի 17–ին Աստանայի տնտեսական համաժողովի ժամանակ։ Եռամյա համաձայնագրով նախատեսվում է, որ ԵՏՄ–ի ու Իրանի միջև ապրանքների որոշ տեսակների համար մաքսատուրքերը կնվազեն կամ կվերացվեն։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---