ՀՔԾ պետ. Գեղամ Պետրոսյանը ցուցմունք չի տալիս

ՀՔԾ պետ.  Գեղամ Պետրոսյանը ցուցմունք չի տալիս

PanARMENIAN.Net - ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունից հետո կլինե՞ն նոր ձերբակալություններ, ասել է, որ աշխատանքները շարունակվում են շատ ակտիվ, սակայն չի կարող կանխակալ կարծիք ասել, թե ապագայում կլինեն ձերբակալություններ:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է։

Դիտարկմանը, թե Գեղամ Պետրոսյանն ընդունե՞լ է, որ հենց ինքն է կրակել ու սպանել Զաքար Հովհաննիսյանին՝ Սասուն Խաչատրյանը պատասխանել է. «Գեղամ Պետրոսյանը ցուցմունքներ չի տալիս», հայտնում է Panorama.am-ը:

Այն հարցին, թե տեսադաշտում կա՞ն կասկածյալներ, ՀՔԾ պետը պատասխանել է. «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»:

Անդրադառնալով այն հանգամանքին, թե կա՞ն ապացույցներ, որ հենց Գեղամ Պետրոսյանին կցված ատրճանակից է սպանվել Զաքար Հովհաննիսյանը՝ ՀՔԾ պետը նշել է, որ նախաքննության շահերից ելնելով այդ հարցին չի պատասխանի:

«Քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքը ապացույցների բավարար համակցությունն է: Այսինքն՝ այդ համակցության առկայության դեպքում է հնարավոր միայն անձին ներգրավել որպես մեղադրյալ և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել: Դատարանն էլ բավարարել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, այսինքն՝ գտել է, որ առկա է և հիմնավոր կասկածը, և հիմքը»,- ընդգծել է նա:

Սասուն Խաչատրյանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Մարտի 1-ի սպանությունների բոլոր հեղինակներին էլ պետք է բացահայտել:

«Իհարկե, բարդություններ կան, անցել է շուրջ 11 տարի, մենք գիտենք, որ բազմաթիվ իրեղեն ապացույցներ կեղծվել են, այդ մասին ունենք բազմաթիվ ապացույցներ, ինչն օբյեկտիվորեն դժվարացնում է մեր աշխատանքը: Բայց նաև ես մի առիթով ասել եմ՝ լալավատես եմ, մեր ամբողջ ծառայությունը լավատես է, մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սպանությունները, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն»,- ասել է նա:

ՀՔԾ պետը նաև հույս է հայտնել, որ Գեղամ Պետրոսյանի կալանավորումը կարող է բերել շղթայական բացահայտումների:Դիտարկմանը՝ եթե ցուցմունք չի տալիս, ապա այդ դեպքում ինչպե՞ս կարող են նոր բացահայտումներ լինել, Սասուն Խաչատրյանը պատասխանել է. «Մինչ այս էլ ոչ ոք չէր խոսում, բայց ունեցանք բացահայտում»:

Գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Գեղամ Պետրոսյանին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ մարդուն դիտավորությամբ կյանքից զրկելու համար։

Գեղամ Պետրոսյանը մեղադրանքը չի ընդունում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---