ԵԱՏՄ միասնական կենսաթոշակային համակարգ է մշակվում. Ինչ է այն ենթադրում

ԵԱՏՄ միասնական կենսաթոշակային համակարգ է մշակվում. Ինչ է այն ենթադրում

PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը ԱԺ-ում հայտարարել է, որ ԵԱՏՄ երկները կենսաթոշակային միասնական համակարգ են մտադիր ներդնել:

Նա նշել է, որ նոր համաձայնագրի մշակման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:

«Դրանք նախատեսում են տարածքային սկզբունքի փոխարեն կիրառել համամասնական սկզբունքը: Սա նշանակում է, որ կենսաթոշակը վճարում է այն պետությունը, որ պետության դիմաց անձը ձեռք է բերել այդ իրավունքները: Այսինքն՝ եթե քաղաքացին աշխատել է ՀՀ-ում, որից հետո տևական ժամանակով տեղափոխվել է բնակության ՌԴ, նա հնարավորություն կունենա այնտեղ ստանալու այստեղ իրեն նշանակված թոշակը: Բայց, կրկնում եմ, սա միջպետական ու միջազգային պայմանագրի կարգավորման հարց է: Այս համաձայնագիրն առաջիկայում ստորագրելուց ու ԱԺ կողմից վավերացնելուց հետո այդ խնդիրը կլուծվի»,- ասել է փոխնախարարը:

Սաիյանը հայտել է, որ միջազգային պրակտիկայում արտերկրում գտնվող անձանց թոշակ վճարելու հարցը որոշվում է երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի միջոցով:

«Ներկայում ՀՀ-ն համաձայնագիր ունի միայն ԱՊՀ շրջանակում: Այդ համաձայնագիրը գործում է, բայց տարածքային սկզբունքով: Դա նշանակում է, որ անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է այն պետության տարածքում, որտեղ տվյալ անձը բնակվում է: Եթե քաղաքացին գտնվում է ՌԴ-ում, իրավունք ունի ՌԴ օրենսդրության համաձայն ստանալու իր կենսաթոշակը», - հայտնել է փոխնախարարը: :

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---