Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին 10 քաղգործիչ է հավակնում11 հունիսի 2019 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետի, ինչպես նաև պահպանողական կուսակցության առաջնորդի, պաշտոնին 10 քաղաքական գործիչ է հավակնում: Այդ մասին հայտարարել է թորիների խորհրդարանական խմբակցության 1922 կոմիտեի ներկայացուիչ Շերիլ Գիլանը: Ըստ նրա, հավակնորդների կարճ ցուցակում են Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, բնական ռեսուրսների նախարար Մայքլ Գոուվը, ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, միջազգային զարգացման նախարար Ռորի Սթյուարտը, ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը և առողջապահության նախարար Մեթյու Հենքոկը, գրում է «Վեդոմոստին» BBC-ի վրա հղումով: Թեկնածուների ցուցակում են նաև համայնքների պլատի նախկին առաջնորդ Անդրեա Լինդսոմը, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռահաբը, աշխատանքի և կենսաթոշակների գծով նախարար Էսթեր Մաքվին և ֆինանսների նախարարության նախկին ներկայացուցիչ Մարկ Հարփերը: Հանթը, Ռահաբը, Հենքոկն ու Գոուվն արդեն սկսել են ընտրարշավը՝ չսպասելով թեկնածուների վերջնական ցուցակի հրապարակմանը: Գլխավոր ֆավորիտն է համարվում Ջոնսոնը, գրում է Reuters-ը: Ըստ գործակալության, Ջոնսոնն առաջատար է ըստ բուքմեյքերնրի, ինչպես նաև, ըստ հարցումների, նա նախընտրելի գործիչ է 160,000 կուսակիցների շրջանում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղեկացրել է պահպանողական կուսակցությանն իր հրաժարականի մասին հունիսի 7-ին: Նա ասել է, որ արել է այն ամենն, ինչ հնարավոր էր Brexit-ի համար, սակայն չի կարողացել հասնել ԵՄ-ից դուրս գալուն ավելի վաղ հավանություն ստացած պայմաններով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |