// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փաշինյան. Վճարած հարկերով հնարավոր եղավ զինվորականների աշխատավարձը շոշափելի բարձրացնել

Փաշինյան. Վճարած հարկերով հնարավոր եղավ զինվորականների աշխատավարձը շոշափելի բարձրացնել

PanARMENIAN.Net - 2019-ի մայիսին 2018-ի մայիսի համեմատ Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպագրվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա նշանակում է, որ սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլև հեղափոխական ցուցանիշները:

Շնորհկալություն հայտնելով ձեռներեցներին ու բոլոր քաղաքացիներին, որոնք ՀԴՄ կտրոն են պահանջում՝ Փաշինյանը հավելել է, որ այդ վճարած հարկերով է, որ զինվորականների աշխատավարձը շոշափելիորեն բարձրացել է:

«Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ձեռներեցներին, ովքեր պարտաճանաչ ՀԴՄ կտրոն են տպում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր բոլոր տեղերում ՀԴՄ կտրոն են պահանջում: Ուզում եմ նաև ընդգծել, որ իրականում հենց այս մարդիկ են, օրինակ, Հայոց բանակում աշխատավարձերի համատարած եւ շոշափելի բարձրացման իրական հեղինակը: Ձեր վճարած հարկերով է, սիրելի հայրենակիցներ, մեր զինվորականների աշխատավարձը շոշափելիորեն բարձրացել:

Ահա այսպիսի գործերով է, որ մենք ի ցույց ենք դնում, որ ժողովուրդը կանգնած է Հայոց բանակի թիկունքին, կառավարությունը կանգնած է Հայոց բանակի թիկունքին: Դուխով:)»,-ասվում է վարչապետի գրառման մեջ:

 Ուշագրավ
Հայաստանում ակնկալվող կյանքի տևողությունը երկու սեռերի համար 75 տարին է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի շուրջ երկու տասնյակ ուսանողների
Քոչարյանի պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել դատարան