Ոչ ավանդական սեռական կողմնորոշումը քարոզելը քրեականացնող ԲՀԿ-ի նախագիծը գործադիրում է

Ոչ ավանդական սեռական կողմնորոշումը քարոզելը քրեականացնող ԲՀԿ-ի նախագիծը գործադիրում է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հունիսի 13-ի նիստում կքննարկվի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով պատիժ է նախատեսվում 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար:

Նախագծով 16 տարին չլրացած անձանց շրջանում երևույթի քարոզը դրա վերաբերյալ նյութեր, նկարներ, հրապարակումներ տարածելով, մեկնաբանելով, դրանցում ներգրավվելու առաջարկ, հորդոր կատարելով կամ դրանցում ներգրավվելը խրախուսելով, կամ այդպիսի հարաբերությունների մեջ ներգրավելու նկատմամբ հետաքրքրություն հարուցելով պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնատար անձի կողմից պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---