«Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» քաղհայցի քննությունը սկսվել է

«Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» քաղհայցի քննությունը սկսվել է

PanARMENIAN.Net - Դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» քաղաքացիական հայցի քննությունն է։

Այս հայցով Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել իր հայտարարության համար, որն, ըստ Քոչարյանի, զրպարտիչ բնույթի է, գրում է «Առավոտը»։

Հայցի հիմքում, մասնավորապես, Քոչարյանի վերաբերյալ Փաշինյանի հետևյալ հայտարարությունն է. «Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանություն կազմակերպել և ասել անձեռնմխելի՞ եմ»:

Պատասխանող կողմ Փաշինյանի շահերի ներկայացուցիչը փաստաբան Գևորգ Գյոզալյանն է։ Նիստն այժմ ընդմիջվել է էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով։

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նրա խափանման միջոց կալանքը փոխելու որոշման դեմ բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանին։Դատավորը հետաձգել է նիստը՝ կողմերին գործի նյութերին լիարժեք ծանոթանալու հնարավորություն ընձեռելու համար։ Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 14-ին՝ ժամը 10։30-ին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---