ՀՀ-ն 3 կետով բարելավել է դիրքերն անվտանգության համաշխարհային վարկանիշում

ՀՀ-ն 3 կետով բարելավել է դիրքերն անվտանգության համաշխարհային վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայաստանը 2019 թվականի` բնակության անվտանգության Global Peace Index վարկանիշում 3 կետով բարելավել է դիրքերը 2018-ի համեմատ՝ հայտնվելով 118-րդ հորիզոնականում է:

Երկիրը հայտնվել է անվտանգության միջին մակարդակ ունեցող երկրների խմբում:

Հարևան Ադրբեջանը 130-րդ տեղում է, Թուրքիան՝ 152-րդ տեղում, Վրաստանը՝ 99-րդ տեղում, իսկ Իրանը՝ 139-րդ:

Վարկանիշը գլխավորել է Իսլանդիան, որին հաջորդել է Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան, Դանիան, Կանադան, Սինգապուրը, Սլովենիան, Ճապոնիան և Չեխիան:

Բնակության համար ամենավտանգավոր երկիրը Աֆղանստանն է, որին նախորդում են Սիրիան, Հարավային Սուդանը, Եմենը, Իրաքը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---