Սևան մեկնողների համար հունիսի 14-ից կգործի Ալմաստ - Շորժա էլգնացքը

Սևան մեկնողների համար հունիսի 14-ից կգործի Ալմաստ - Շորժա էլգնացքը

PanARMENIAN.Net - Սևանա լճում հանգիստը նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երևան) - Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 14-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սևանի կայարան ժամանելով 10:28, իսկ Շորժա՝ 11:28-ին, հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սևանից՝ 18:00՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին:

Տոմսի գինը մեկ ուղղությամբ կազմում է՝ 600 դրամ մինչև Սևանի կայարան և 1 000 դրամ մինչև Շորժա:

ՀԿԵ-ն նման սեզոնային էլեկտրագնացք նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---