ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ դեմ

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ դեմ

PanARMENIAN.Net - ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ: Այդ մասին հայտնել է dp-նa Բրյուսելում ԵՄ հերթական գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության նախագծի վրա հղումով:

Ըստ նախագծի, նոր պատժամիջոցները կսահմանվեն Ուկրաինայի արևելքում իրավիճակին Կրեմլի չդադարող միջամտության համար:

Նման տուգանային միջոցներից կարող է լինել այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչներին «ապօրինաբար տրամադրված ՌԴ անձնագրերը չճանաչելը»: «Պուտինի համապատասխան հրամանագիրը հակասում է 2015-ի Մինսկի պայմանավորվածությունների ոգուն և նպատակներին», գրում է Deutsche Welle-ն:

Լարվածությունը Մոսկվայի և Կիևի միջև սաստկացավ 2018-ի նոյեմբերին 3-ին ուկրաինական նավերի կալանքից հետո, որոնք փորձել էին հատել Կերչի նեղուցը, որը Ղրիմի միացումից հետո Մոսկվան հայտարարել էր իր տարածքային ջրեր: Այդ նավերի նավաստիները դեռ կալանքի տակ են, իսկ ԵՄ-ն արդեն մի քանի ամիս է պահանջում է ազատ արձակել նրանց:

Ակնկալվում է, որ Բրյուսելում հունիսի 20-21-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում համաձայնեցվելու է ԵՄ ռազմավարական օրակարգը 2019-2024թթ. համար և լուծվելու է ՌԴ դեմ պատժամիջոցների հերթական անգամ երկարացման հարցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---