Վենեսուելան մինչև 50,000 բոլիվար անվանական արժեքով նոր թղթադրամներ է շրջանառել

Վենեսուելան մինչև 50,000 բոլիվար անվանական արժեքով նոր թղթադրամներ է շրջանառել

PanARMENIAN.Net - Վենեսուելայում հիպերսղաճի պատճառով հունիսի 13-ից շրջանառության մեջ են դրվել նոր թղթադրամներ: Կարակասի Կենտրոնական բանկը հայտնել է 10,000, 20,000 և 50,000 անվանական արժեքով թղթադրամներ թողարկելու մասին:

2018-ի օգոստոսին Վենեսուելայում ազգային արժույթի մեծ դենոմինացիա անցկացվեց, որի արդյունքում արժույթը միանգամից զրկվեց 5 զրոներից:Ուստի, մինչ օրս ամենամեծ անվանական արժեքով թղթադրամը 500 բոլիվարն էր: Այժմ Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը 40, 000 բոլիվար է: Այդ գումարով կարելի է 2 կգ միս գնել, իսկ 500 բոլիվորով՝ միայն 1 ձու, գրում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով:

Խորը տնտեսական ճգնաժամը Վենեսուելայում հանգեցրել է հսկայական գնաճի: 2018-ին այն գերազանցել է 130 հազար տոկոսը: Ըստ ԱՄՀ-ի, 2018-ին գնաճը երկրում կազմել է 1,37 մլն տոկոս, իսկ 2019-ին՝ կկազմի 10 մլն տոկոս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---