ԵՄ-ն ՀՀ-ի հետ վիզայի ռեժիմի շուրջ երկխոսությունը կդիտարկի «պատեհ պահի»

ԵՄ-ն ՀՀ-ի հետ վիզայի ռեժիմի շուրջ երկխոսությունը  կդիտարկի «պատեհ պահի»

PanARMENIAN.Net - ՀՀ-ի և Եվրամիության միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կդիտարկվի պատեհ պահի: Այս մասին նշվել է հունիսի 13-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստում:

«Պատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն», - ասված է խորհրդի հայտարարության մեջ:

Նշվում է, որ քաղաքացիների շարժունակությունը և մարդկանց միջև շփումները բարելավելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը շարունակելու են քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով:

Ընթերցեք նաև՝ «ԵՄ-ն ողջունում է ՀՀ-ում դատական բարեփոխումները, պատրաստ է աջակցել»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---