Երկրաշարժ՝ Դիլիջանից 10 կմ հեռավորությամբ

Երկրաշարժ՝ Դիլիջանից 10 կմ հեռավորությամբ

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 13-ին, ժամը 23:29-ին) 2.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք:

Օջախը եղել է 10 կմ խորությամբ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.680 և արևելյան երկայնության 44.780 աշխարհագրական կոորդինատներով (Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք),:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է Հրազդան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
Նրանք իրենց անվտանգ են զգում իրենց երկրների փողոցներում գիշերային ժամերին
Մանուկյանը հավելել է, որ հայրենիքը կորցնելու հարցն էր դրված և իրենք ճիշտ քայլի են դիմել
Տոնոյանը նաև նշել է, որ արդիականացվում է նաև 102-րդ ռուսական ռազմակայանը
Փոխքաղաքապետը խորհրդակցել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ