Օրինագիծ. Դեսպան կարող են դառնալ դիվծառայության առնվազն 15 տարվա փորձ ունեցողները

Օրինագիծ. Դեսպան կարող են դառնալ  դիվծառայության առնվազն 15 տարվա փորձ ունեցողները

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը և հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը շրջանառության մեջ են դրել «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծ:

ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված նախագծով սահմանվում է, որ դիվանագիտական ներկայացուցիչ կամ դեսպան նշանակվելու համար անձը պետք է ունենա դիվանագիտական ծառայության առնվազն 15 տարվա փորձ։

Նախագծով առաջարկվում է նաև սահմանափակել քաղաքական և այլ նկատառումներով դեսպանների նշանակումը:

Գործող օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է խմբագրել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը, որի 2-րդ կետով կսահմանվի, որ դիվանագիտական ներկայացուցչին վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում Հանրապետության նախագահը՝ արտաքին քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված ՝ այլ անձանց շրջանակից:

«Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ դիվանագիտական ներկայացուցչին այլ անձանց շրջանակից նշանակումը, որը պայմանավորված կլինի արտաքին քաղաքական նպատակահարմարությամբ՝ տվյալ ձևակերպմամբ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքին և վերոնշյալ իրավունքի կրողը կարող է դրսևորել հայեցողական վարքագիծ, քանի որ պարզ չէ, թե որ դեպքում նշվածը կհամարվի նպատակահարմար: Բացի դրանից Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի խմբագրման արդյունքում ստացվում է, որ դիվանագիտական ներկայացուցչին ներկայացվող Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված չափանիշները վերաբերվում են նրանց և նշանակման և հետ կանչման դեպքերին», - ասված է հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---