Փաշինյանը՝ Բակո Սահակյանի միջնորդության մասին. Ուղղակի միջամտել է դատական գործընթացին

Փաշինյանը՝ Բակո Սահակյանի միջնորդության մասին. Ուղղակի միջամտել է դատական գործընթացին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությանը:

«Շանթ» հեռուստաընկերության հետ զրույցում Փաշինյանն ասել է, որ բարոյական առումով այդ քայլը կարող էր լինել հասկանալի, բայց քաղաքական առումով «որքանով է ճիշտ, որ գործող նախագահը կոնկրետ ազդեցություն է ունենում դատարանի վրա»։

«Գործող նախագահը, ով ունի նաև ուժային լծակներ, ով ունի հատուկ ծառայություններ և այդպես շարունակ, այսպիսի ուղղակի միջամտություն է ունենում դատական գործընթացին, որքանով է սա ընդունելի։ Ես նկատի ունեմ՝ դատական գործընթացում, ըստ էության, դատավորը ամենաբարձր կարգավիճակ ունեցող մարդն է, և այդպես պետք է լինի, և պատկերացրեք դատական պրոցես է տեղի ունենում, որտեղ սենյակում՝ դատական նիստերի դահլիճում, ներկա է շատ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդ, և այդ բարձր կարգավիճակ ունեցող մարդը ասում է դատավորին, որ միջնորդում եմ, որ Դուք կայացնեք այսպիսի որոշում։ Ինչքանով կարող ենք այս պայմաններում խոսել օբյեկտիվ դատավարության հնարավորության մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մայիսի 14-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---