Հատուկ առաջարկ ամեն ամսվա 16-ին և 17-ին՝ միայն «Ռոստելեկոմի» բաժանորդներին

Հատուկ առաջարկ ամեն ամսվա 16-ին և  17-ին՝ միայն «Ռոստելեկոմի» բաժանորդներին

PanARMENIAN.Net - Հունիսից սկսած՝ «Ռոստելեկոմը» մեկնարկում է նոր՝ «Լավ օրեր» առաջարկը, որի շրջանակում յուրաքանչյուր ամսվա 16-ին և 17-ին ընկերության բաժանորդները հնարավորություն են ստանում դիտելու բոլոր հեռուստաալիքներն՝ ավելի քան 170 (միջազգային և բարձրակարգ հեռուստաալիքներ) ու վայելելու գերարագ՝ մինչև 100Մբ/վ ինտերնետ արագությունն՝ առանց սահմանափակումների։

Եվ ամենակարևորը՝ այս ամենն առանց որևէ հավելավճարի։

«Լավ օրեր» առաջարկի շնորհիվ բաժանորդները կբացահայտեն «Ռոստելեկոմի» բազմաժանր հեռուստաալիքները, կծանոթանան հեռարձակվող հետաքրքրաշարժ բովանդակությանը և կվայելեն մինչև 100Մբ/վ գերարագ ինտերնետ արագության առավելություններն ու հնարավորությունները։ Ինչը հետագայում կօգինի նաև ընկերության այլ ծառայություններ և հեռուստաալիքներ գնելիս որոշում կայացնել։

Առաջարկը նախատեսված է ֆիզիկական անձանց համար և գործում է «Ռոստելեկոմի» ինտերնետի և Սմարթ IP հեռուստատեսության բոլոր բաժանորդների համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---