Մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսվարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծը դրական եզրակացություն է ստացել

Մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսվարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծը դրական եզրակացություն է ստացել

PanARMENIAN.Net - Ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասել է, որ սկզբնական փուլում այն կվերաբերվի միայն Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին:

Օրինագիծը կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Ավելի վաղ նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել ՀՀ կառավարության կողմից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---