Քոչարյանը՝ դատավորին. Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս

Քոչարյանը՝ դատավորին. Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դիմելով իր գործով նիստը նախագահող՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, հորդորել է նրան հրաժարվել գործից՝ ինքնաբացարկ հայտնելով:

«Եվս մեկ անգամ հորդորում եմ Ձեզ, Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս, և այս գործը սարքելու համար, կարելու համար մարդիկ ապագայում օրենքով շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու», - ասել է Քոչարյանը, գրում է «Հայկական ժամանակը»:

Նրա պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել:

Ավելի վաղ Քոչարյանի կալանքը փոխելու դեմ մեղադրող կողմի բողոքը քննող ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ չի հայտնել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---