Փոմփեոն հայտնել է Իրանին հակազդելու ռազմական սցենարի մշակման մասին

Փոմփեոն հայտնել է Իրանին հակազդելու ռազմական սցենարի մշակման մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Փոմփեոն հայտարարել է Իրանին հակազդելու ռազմական սցենարի մշակման մասին: Այդ հայտարարությունը հնչել է Օմանի ծոցում լցանավերի վրա վերջին հարձակումների մասով Թեհրանի հասցեին Վաշինգտոնի մեղադրանքների ֆոնին:

Փոմփեոն ասել է, որ Վաշինգտոնը մշակում է «տարբերակների ամբողջական սպեկտր»՝ ներառյալ ռազմական տարբերակը, հակազդեցությունն Իրանի կառավարության ռազմատենչ գործողություններին:

«Մենք մի քանի անգամ իրազեկել ենք նախագահ Դոնալդ Թրամփին և կշարունակենք դա անել: Վստահ ենք, որ կկարողանանք զսպման մի շարք գործողություններ ձեռնարկել, քանի որ դա է մեր առաքելությունը»,-ասել է Պետդեպի ղեկավարը, հայտնում է ՌԲԿ-ն CBS հեռուստաալիքի վրա հղումով:

Այն հարցին, թե քննարկվել են արդյոք Իրանի դեմ ռազմական գործողությունները, ԱՄՆ գլխավոր դիվանագետն ասել է. «Անշուշտ»:

Հունիսի 13-ի առավոտյան Օմանի ծոցում հարձակում է իրականացվել երկու լցանավի վրա: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Իրանի իշխանություններին մեղադրեց դրանում՝ նշելով, թե այդ են վկայում «հետախուզության տվյալներն ու օգտագործած զենքը»: Ավելի ուշ ԱՄՆ-ն հայտնեց լցանավերից մեկի վրա չպայթած ականի մասին: Ըստ զինվորականների, նմանատիպ ռումբեր են օգտագործվել նաև մայիսին լցանավերի վրա հարձակման ժամանակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---