Հանքի շահագործման համար «Արևիկ» պարկում անտառային հողեր են ոչնչացվել17 հունիսի 2019 - 14:27 AMT PanARMENIAN.Net - «Արևիկ» ազգային պարկի հատուկ նշանակության հողերը հատկացվել են Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, անտառային հողերի կատեգորիաների փոփոխությունների անվան տակ այնտեղ անտառներ են ոչնչացվել: Ստացված նյութերն ուղարկվել են ՀՀ Սյունիքի մարզի դատախազություն, որտեղ ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնին հանձնարարվել է դրանում ներկայացված հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգելու նպատակով նախապատրաստել նյութեր։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2014-ին ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից ՍՊ ընկերությանը հատկացվել է օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն` 7.5 տարի ժամկետով, ինչպես նաև լեռնահատկացման ակտ` 133.6 հա մակերեսով հողատարածքում Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման համար։ 2017-ին տվյալ ՍՊ ընկերության կողմից ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ՝ առանց նշված հողատարածքի համապատասխան սեփականատերերի համաձայնության կամ հողատարածքի օգտագործման պայմանագրերի, այդ վայրում իրականացվել է ընդերքի օգտագործում: Մասնավորապես արդյունահանվել է 10,000 տոննա հանքանյութ, որի հետևանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին, ընդերքին և դրանում պարփակված օգտակար հանածոներին: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ «Արևիկ» ազգային պարկի իրավասու պաշտոնատար անձինք, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ թույլ տալով նշված ՍՊԸ-ին պարկի տարածքում, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտմամբ, իրականացնել ընդերքօգտագործում: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության, պետության օրինական շահերին: Պաշտոնեական լիզորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |