Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը հրաժարվել է մանդատից

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը հրաժարվել է մանդատից

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի մանդատից հրաժարվելու մասին:

Այդ մասին ավագանու հրավիրված արտահերթ նիստի սկզբում տեղեկացրեց քաղաքապետ Հայկ Մարությանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամի մանդատը, համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հունիսի 4-ի արձանագրության, տրվել է «Իմ քայլը» խմբակցության ընտրական ցուցակի հերթական՝ հաջորդ թեկնածու Ասքանազ Աբրահամյանին:

Եվա Թովմասյանը հաճախ էր բացակայում ավագանու նիստերից: Դա չէր վրիպել ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամների ուշադրությունից: Նրանք ընդգծում էին այդ իրողությունը և պահանջում ձեռնարկել համապատասխան միջոցներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---