Ադրբեջանցիների արձակած հրթիռն ընկել է Գյանջայի տներից մեկի բակում![]() 17 հունիսի 2019 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ արձակված հրթիռն ընկել է Գյանջայի բնակելի տան բակում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ստրասբուրգում բնակվող ադրբեջանական «Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագիր Գանիմատ Զահիդովը: Ըստ լրագրողի, հրթիռն արձակվել էր Ակստաֆայի զորավարժարանից: «5 օր առաջ Զաքիր Հասանովը (Ադրբեջանի պաշտպանության նախարար) լուրջ հաջողության է հասել: Զորավարժությունների ժամանակ արձակված հրթիռն ընկել է Գյանջայի նախկին Կոմսոմոլի փողոցի տներից մեկի բակում»,-ասվում է Զահիդովի գրառման մեջ: Նա նաև լուսանկարներ է հրապարակել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ըստ իրավապաշտպան Օքթայ Գյուլալիևայի, նրանցից 9 մահացան՝ չդիմանալով կտտանքներին Բաբաքյար լեռը ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման վայր է Ինքնաթիռի շարժիչներից մեկը խափանվել է Ծառուկյանը պատռել էր ծանուցումը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |