Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Եվրոպայի խորհուրդ» թեմային17 հունիսի 2019 - 17:22 AMT PanARMENIAN.Net - 2019ի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ՝ նվիրված «Եվրոպայի խորհուրդ» թեմային: Փոստային բացիկի նամականիշի կենտրոնական հատվածում պատկերված է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակի շենքի ճակատը և «Մեր իրավունքները, մեր ազատությունները, մեր Եվրոպան» կարգախոսը՝ անգլերեն լեզվով: Նամականիշի աջ հատվածում պատկերված է Եվրոպայի խորհրդի 70-ամյակի տարբերանշանը և ԵԽ պաշտոնական լոգոտիպը: Փոստային բացիկի ստորին ձախ հատվածում տեղադրված են «Եվրոպայի խորհուրդ» և «Մեր իրավունքները, մեր ազատությունները, մեր Եվրոպան» գրառումները՝ հայերեն լեզվով: Փոստային բացիկի դարձերեսին ներկայացված է Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակը և «Մեր իրավունքները, մեր ազատությունները, մեր Եվրոպան» երկլեզու գրառումը, հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը: Փոստային բացիկի դիզայներն է Վահագն Մկրտչյանը, նամականիշի չափսերն են` 35,0 x 25,0 մմ, բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ: Փոստային բացիկը տպագրվել է «Ասողիկ» տպարանում 1000 հ. տպաքանակով: Փոստային բացիկի մարումն իրականացրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատաինի-Դրագոնին, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |