ՀՀ-ն Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդին միանալու առաջարկ է ստացել

ՀՀ-ն Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդին միանալու առաջարկ է ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 17-ին ընդունել է Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահ Ահմադ բին Մուհամադ ալ-Ջարուանիին, որը Հայաստան է ժամանել` մեր երկրին այս կառույցին անդամակցելու առաջարկ ներկայացնելու առաքելությամբ:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ, նրա խոսքով` Հայաստանը ճանաչված է որպես խաղաղասիրական և հանդուրժողականությունը հարգող երկիր ու անդամակցությունը Համաշխարհային խորհրդին նոր հնարավորություններ կստեղծի այս գաղափարների միջազգային տարածման համար: Մոտ 50 անդամ ունեցող այս կառույցի գործունեությունը հիմականում անդրադառնում է սոցիալական եւ մարդասիրական ոլորտներին առնչվող համընդհանուր հիմնախնդիրներին:

Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելության անդամակցության առաջարկի համար` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեր երկրի համար հոգեհարազատ են այն ուղղությունները, որոնցով զբաղվում է Համաշխարհային խորհուրդը: Նրա խոսքով` խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են, ուստի կառույցի գործունեությունը մեզ համար դրական ուղերձներ է պարունակում:

Կողմերն անդրադարձել են հետագա համագործակցության հնարավորություններին ու ձեւաչափերին, պայմանավորվել երկխոսությունը դարձնել շարունակական:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---