ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն «փոխադարձ հետաքրքրության» հարցեր են քննարկել

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն  «փոխադարձ հետաքրքրության» հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարության հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, հայտնել է կուսակցության հանրային կապերի բաժինը:

Հանդիպմանը Դաշնակցության կողմից մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը և ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անդրադարձ է կատարվել ներքաղաքական և արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակին ու ընթացիկ զարգացումներին: Կողմերը ծանոթացել են քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ երկուստեք առկա դիրքորոշումներին:

Նշվում է, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող և երկրի հասարակական ու քաղաքական կյանքի համար կարևոր հարցերի համատեքստում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---