ԱՄՆ-ն միլիոնավոր ներգաղթյալների կարտաքսի

ԱՄՆ-ն միլիոնավոր ներգաղթյալների կարտաքսի

PanARMENIAN.Net - ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը հաջորդ շաբաթվանից մինչև հունիսի ավարտը կսկսի միլիոնավոր ապօրինի ներգաղթյալների արտաքսել: Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հունիսի 18-ին Twitter-ի իր էջում:

«Հաջորդ շաբաթ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը կսկսի միլիոնավոր ապօրինի ներգաղթյալների արտաքսումը, որոնք ապօրինաբար են մուտք գործել ԱՄՆ»,-գրել է Թրամփը: «Նրանք նույնքան արագ կարտաքսվեն, որքան մուտք են գործել»,-հավելել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թրամփը նաև ասել է, որ Գվատեմալան պատրաստ է համաձայնագիր ստորագրել երրորդ երկրների քաղաքացիների համար ապաստանի մասին, որով նախատեսվում է, որ միգրանտներն ապաստան կստանան առաջին մուտքի երկրում:

Նախագահը ողջունել է Մեքսիկայի իշխանությունների կողմից ներգաղթի օրենքների խստացումը: Թրամփը հերթական անգամ կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատներին քվեարկել ներգաղթի բարեփոխման համար: «Եթե դա տեղի ունենա, ճգնաժամը շուտով կավարտվի»,-ասել է նա:

Ավելի վաղ Մեքսիակյի ներքին գործերի փոխնախարար Ալեխանդրո Էնսինասը հայտարարել էր, որ մոտ 50,000 ներգաղթյալ, որոնք մտադիր են ապաստան ստանալ ԱՄՆ-ում, կարող են Մեքսիկա ուղարկվել հաջորդ մի քանի ամսում: Օտարերկրացիները Մեքսիկայում կմնան, քանի դեռ ԱՄՆ իշխանությունները կզննեն նրանց փաստաթղթերը: Ըստ հունիսի 7-ին Վաշինգտոնում կնքված համաձայնագրի, Մեքսիկան միջոցներ կձեռնարկի կասեցնելու համար ապօրինի միգրացիան ԱՄՆ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---