Գրիգորյան. ՍԴ դատավորների թեկնածուներ պետք է առաջադրվեն նաև Արցախից և սփյուռքից

Գրիգորյան. ՍԴ դատավորների թեկնածուներ պետք է  առաջադրվեն նաև Արցախից և սփյուռքից

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, փաստաբան Վահե Գրիգորյանի ընտրության հարցը:

Գրիգորյանն իր ելույթում նշել է, որ ՍԴ-ի կազմավորման հարցում պետք է ներգրավված լինեն ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանից, այլ նար Արցախից և սփյուռքից:

«Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի նախագահի կողմից առաջադրվող երեք թեկնածուից մեկը պետք է լինի Հայաստանից, մյուսը՝ Արցախից, իսկ երրորդը՝ սփյուռքից: Սահմանադրական դատարանը կարող է և պետք է դառնա այն միավորող ատյանը, որն իր մեջ կարող է ներառել այս բոլոր հատվածները»,- ասել է Գրիգորյանը։

Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---