Մխիթար Հայրապետյանը դադարեցրել է Եվրանեսթում ՀՀ պատվիրակության ղեկավարի իր լիազորությունները

Մխիթար Հայրապետյանը դադարեցրել է Եվրանեսթում ՀՀ պատվիրակության ղեկավարի իր լիազորությունները

PanARMENIAN.Net - ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ դադարեցնում է Եվրանեսթում ՀՀ պատվիրակության ղեկավարի իր լիազորությունները: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Հայրապետյանը իր լիազորությունների դադարեցումը պայմանավորել է «զբաղվածության ծավալի աճով»:

Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում Մխիթար Հայրապետյանն ընտրվել է կուսակցության վարչության անդամ: «Չեմ հասցնելու հավուր պատճաժի կատարեմ իմ լիազորությունները՝ որպես պատվիրակության ղեկավար»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---