Facebook-ը սեփական կրիպտոարժույթն է ստեղծում

Facebook-ը սեփական կրիպտոարժույթն է ստեղծում

PanARMENIAN.Net - Facebook ընկերությունը սեփական կրիպտոարժույթն է թողարկում. այն կոչվում է Libra: Այս մասին հայտարարել է ընկերության սեփականատեր Մարկ Ցուկերբերգը:

Ընկերությունը գործակցելու է մոտ 30 ընկերության հետ այդ թվում՝ Visa և Mastercard վճարային համակարգերի, Vodafone, Uber, Lyft, Spotify և այլ ընկերությունների հետ:

Կրիպտոարժույթը հնարավոր կլինի գնել 2020 թվականից: Ընկերությունը հավաստիացնում է, որ Libra կրիպտոարժույթով գործարքները կլինեն հեշտ, արագ և հարմար:

 Ուշագրավ
Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից
Բջջային կապի բաժանորդների թվաքանակը նախորդ տարում 2017-ի համեմատ աճել է 2.6%-ով
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն